211652_close_icon
views-count1242 դիտում article-date 12:10 17-05-2019

Նախարար Տիգրան Խաչատրյանը դեղ արտադրողների հետ քննարկել է ոլորտի խնդիրները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է դեղագործության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտի խնդիրները («Երևանի քիմիա-դեղագործական ֆիրմա», «Էսկո ֆարմ», «Թի-ֆարմա», «Լիկվոր», «Մեդիկալ Հորիզոն», «Տոնուս-լես», «Թուֆենքչի գրուպ», «Ֆարմատեք»)։ Դեղ արտադրողները ներկայացրել են միջազգային GMP` պատշաճ արտադրական գործունեության չափանիշներին համապատասխանելու հավաստագրի ստացման հետ կապված խնդիրները։ Ի թիվս ոլորտի այլ խնդրահարույց հարցերի՝ քննարկվել են դեղերի գրանցման, վերագրանցման և դրանց վճարների հետ կապված խնդիրները։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է նախորդ տարվա ընթացքում գրանցված արտադրության և արտահանման ծավալները և դինամիկան, դրանց նպաստող կամ խոչընդոտող պատճառները։ Հանդիպման ընթացքում բարձրացվել են նաև արտահանման և մարքեթինգի հետ կապված որոշ խնդիրներ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «ՀՀ դեղ արտադրողների միությունը» կներկայացնի խնդիրների և առաջարկությունների ամփոփաթերթ։ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ խնդիրները կդասակարգվեն ըստ կարգավորման առաջնահերթության և ոլորտի ներկայացուցիչները պարբերաբար կտեղեկացվեն դրանց լուծման առաջընթացի վերաբերյալ։ Դեղ արտադրողները շնորհակալություն են հայտնել քննարկման և նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար։

Նմանատիպ նյութեր