211652_close_icon

Էրերան ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ մրցաշրջանի լավագույն խաղացող

views-count4350 դիտում article-date 11:23 19-05-2017
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրերան արժանացել է Մեթ Բասբիի մրցանակին՝ որպես անցնող մրցաշրջանում մանկունյանցիների լավագույն խաղացող: Ակումբի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում իսպանացին զբաղեցրել է 1-ին տեղը՝ 242 ձայնով գերազանցելով պաշտպան Անտոնիո Վալենսիային: «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկու, հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը եզրափակել է լավագույն եռյակը՝ մի փոքր ետ մնալով Վալենսիայից: Այս մրցաշրջանում Էրերան Անգլիայի առաջնությունում անցկացրել է 31 խաղ, դարձել 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր