40144 դիտում
14:32 19-05-2017
Սուր լեյկոզով տառապող 26-ամյա աղջկան բուժման գումար կամ դեղորայք է հարկավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արուսյակ Հայրապետյանը 26 տարեկան է: 2007 թվականին աղջկա մոտ ախտորոշվել է լեյկոզ։ Յոլյանի անվան արյունաբանական հիվանդանոցում բուժվելուց հետո, կարծես, ամբողջովին առողջացել է: Ամուսնացել է, ունի մեկ տարեկան դուստր:
Հիվանդությունը գլուխ է բարձրացրել և այժմ կրկին պառկած է արյունաբանական հիվանդանոցում՝ արդեն սուր լեյկոզ ախտորոշմամբ: Ընտանիքը սոցիալապես ծանր պայմաններում է ապրում և չի կարողանում հոգալ բուժական այն ծախսերը, որոնք հիվանդանոցը չի տրամադրում:
Արուսյակը դիմում է մեր բոլորի աջակցությանը, որպեսզի կարողանա բուժումը շարունակել, նրան անհրաժեշտ է մոտ 10.000 դոլար՝ դեղերն ապահովելու համար:
Եթե կլինեն մարդիկ, որ կկարողանան օգնել Արուսյակին, խնդրում ենք զանգահարել նրան +37477 776 979 հեռախոսահամարով:
ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկում Արուսյակ Հայրապետյանի անունով բացվել են հաշվեհամարներ.
16040078670500 ՀՀ դրամ
16040078670501 ԱՄՆ դոլար
16040078670502 ԵՎՐՈ
16040078670503 ՌԴ ռուբլի
SWIFT:ARMJAM22
Ձեզ ենք ներկայացնում նաև այն դեղերի ցանկը, որն աղջիկը պետք է ստանա երկուշաբթի, 22.05.2017թ.:
1.ՆԵՅՊՈԳԵՆ 48մլն. ED 15 ներարկիչ
2. ՎԻՆԿՐԻՍՏԻՆ 2մգ 4 ֆլակոն
3. 6-ԹԻՈԳՈՒԱՆԻՆ 40մգ 30 հաբ
4. ՄԵԹՈՏՐԵՔՍԱՏ 500մգ 12 ֆլ.
5. ԼԵՅԿՈՎՈՐԻՆ 50մգ 12 ֆլ
6. ՄԵՍՆԱ 400մգ 6 ամպուլա
7. ՕՆԿԱՍՊԱՐ ( peg - ԱՍՊԱՐԱԳԻՆՈԶԱ) 375 ED
8. ԳՐԱՆԻ-ԴԵՆԿ 3 մլ 30 ֆլ.
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
18106 դիտում
16:43 04-05-2017
Կապանցի 28-ամյա կինը սուր լեյկոզով է տառապում և ունի մեր օգնության կարիքը՝ դեղերի, կամ գումարի տեսքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3535 դիտում
13:36 25-04-2016
9-ամյա Արամը սուր լեյկոզով է տառապում. նրա միայնակ մայրը հայցում է մեր օգնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1600 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ