3577 դիտում
13:36 25-04-2016
9-ամյա Արամը սուր լեյկոզով է տառապում. նրա միայնակ մայրը հայցում է մեր օգնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2007 թվականին ծնված Արամ Ավետյանը տառապում է սուր լեյկոզով, գտնվում է Մուրացանի անվան կլինիկայում՝ քիմիաթերապիայի բաժանմունքում: 2012 թվականին երեխայի մոտ ի հայտ են գալիս հիվանդության նշաններ և նշված կլինիկայում բուժում ստանալուց հետո կարծես երեխայի մոտ ամեն ինչ լավ է ընթանում, սակայն 2016 թվականին Արամի մոտ հիվանդությունն ավելի սուր ընթացք է ստանում: Երեխայի մայրը, ով չի աշխատում և ունենալով երեք երեխա, լինելով միայնակ մայր, չի կարողանում հոգալ երեխայի համար պատշաճ բուժում:
Արամը հիվանդանոցում ստանում է այն քիմիաթերապիայի կուրսը, որը հիվանդանոցը տրամադրում է անվճար: Արամի մոտ կատարվել է գենետիկ հետազոտություն, արդյունքներից պարզ կլինի նրա բուժման ընթացքը՝ հնարավո՞ր է ողնուղեղի փոխպատվաստում, թե՝ ոչ:
Հիմա բժիշկները խորհուրդ են տալիս անցնել 3 փուլից բաղկացած ինտենսիվ քիմիաթերապիայի կուրս: Ամեն մի փուլի արժեքն է 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Մայրը դիմում է մեր աջaկցությանը. եթե կլինեն հովանավորներ, ովքեր կցանկանան երեխային օգնել ստանալ բուժումը, Յունիբանկում բացվել են հաշվեհամարներ Արամի տատիկի՝ Քաղցրիկ Առաքելյանի անունով.
[b]24105030103500 ՀՀ դրամ
24105030103502 ՌԴ ռուբլի
24105030103503 ԱՄՆ ռուբլի
24105030103501 ԵՎՐՈ
SWIFT: UNIJAM22[/b]
Արամի մայրիկի՝ Աննա Ավետիսյանի հեռախոսահամարներն են. [b]+37491 322 518, +37498 322 518:[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4267 դիտում
16:05 03-03-2016
2 զավակների միայնակ մայրը քաղցկեղով է տառապում և հայցում է յուրաքանչյուրիս օգնությունը. տեսանյութ
18148 դիտում
16:43 04-05-2017
Կապանցի 28-ամյա կինը սուր լեյկոզով է տառապում և ունի մեր օգնության կարիքը՝ դեղերի, կամ գումարի տեսքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2053 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
703 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2032 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա