Կրասնոյարսկում շուրջ 80 հանքագործներ երկար բանակցությունից հետո համաձայնել են հանքից դուրս գալ
Կրասնոյարսկում մոտ 80 հանքագործ հրաժարվել է հանքից դուրս գալ աշխատավարձի ուշացման պատճառով: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Նրանք պահանջել են ապրիլ ամսվա աշխատավարձը: Մարզի ղեկավար Նատալյա Նիկոլաևնան զանգահարել է ընկերության տնօրենին, որն էլ խոստացել է մոտակա օրերս վճարել այն:
Մոտ մեկ ժամ տևած բանակցությւններից հետո հանքագործները համաձայնել են դուրս գալ հանքից: