211652_close_icon
views-count5511 դիտում article-date 10:45 18-05-2017

Չի բացառվում, որ մեղադրանք առաջադրեն նաև Զարուհի Փոստաջյանին. ՀՔԾ-ն երկու քրեական գործ է հարուցել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր հետ տեղի ունեցած միջադեպի գործով 4 օր հետո հատուկ քննչական ծառայությունում հարուցվեց քրեական գործ: Ինչպես հայտնի է՝ 2017թ. մայիսի 14-ին Երևան քաղաքի Ավան-Աճառյան 22 հասցեում գտնվող, Երևանի ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում ծեծկռտուք էր եղել: Նախ ոստիկանություն էր ահազանգել շտաբի պատասխանատու Գ. Սերոբյանը և հայտնել, թե ժամը 13:37-ին, առանց իր թույլտվության, նախընտրական շտաբ է ներխուժել Երևանի ավագանու թեկնածու Զարուհի Փոստանջյանը, քաշքշել է իրեն և շտաբի այլ աշխատակիցների, պատռել իր հագուստը, վնասել շտաբում գտնվող գույքը՝ այդ կերպ խոչընդոտելով իրենց աշխատանքների իրականացմանը: Իսկ ահա Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ տվյալ շտաբում ընտրակաշառք է բաժանվում, և պահանջել էր բացել շտաբում գտնվող դարակները, սակայն շտաբի աշխատակիցները և շտաբում գտնվող ոստիկանները հակադարձել էին վերջինիս, ինչի արդյունքում սկսել էր ընդհարումը: Քաշքշուկի հետևանքով Զարուհի Փոստանջյանի դուստրը ստացել էր գլխուղեղի ցնցում, և արդեն 4 օր է, ինչ գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում: Մայիսի 14-ին այս միջադեպի գործը ուղարկվել էր հատուկ քննչական ծառայություն: Եվ ահա երեկ՝ ժամը 17:00-ի սահմաններում, Զարուհի Փոստանջյանը հերթական անգամ հայտարարություն տարածեց, որ իրավապահները այս գործով ընթացք չեն տվել և մեղավորներին պատասխանատվության չեն կանչել: Հայտարարությունից հետո ՀՔԾ-ում իրավիճակ փոխվեց, և վերջիններս ժամանակ չկորցրին ու երկու ժամ անց հայտարարեցին, որ տեղի ունեցած միջադեպի գործով հարուցվել է երկու քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից, հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու..., որը կատարվել է սպառնալիքով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկից 2500-ապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ 3-5 տարի ժամկետով): ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները անցնել, և 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների խոչընդոտելը: Դատելով հատուկ քննչական ծառայության պաշտոնական հաղորդագրությունից՝ չի բացառվում, որ իրավապահները մեղադրանք կառաջադրեն նաև Զարուհի Փոստաջյանի նկատմամբ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր