211652_close_icon
views-count2631 դիտում article-date 19:08 03-06-2019

Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի գլխավորած պատվիրակությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 3-5-ը Հայաստանի Հանրապետությունում է Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն – Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովը և դաշնային ծառայության պատվիրակությունը: Այցի նպատակն է տեղում ծանոթանալ և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ռուս գործընկերների հետ:Ողջունելով գործընկերներին՝ՀՀ գլխավոր հարկադիր կատարող,արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն իր խոսում նշել է. «Մենք բարձր ենք գնահատում երկու երկրների գործընկեր կառույցների միջև կառուցողական հարաբերութունները և հույս հայտնում առավել ջերմ ու բազմակողմանի գործակցության»: Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն – Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշել է. «Մենք ուրախ ենք գտնվել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում: Այստեղ հայ գործընկերների հետ առավել առարկայական քննարկումների, գործնական շփումների ուփորձի փոխանակման լայն հնարավորություն է ընձեռնված: Վստահ ենք, որ մեր երկու գործընկեր կառույցների միջև ձևավորված ջերմ գործակցությունը առավելկխորացնենք»: Աշխատանքային քննարկման ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետությունումպարտապանի գույքի իրացման մեխանիզմները, մասնավորապես՝ Հարկադիր կատարման ծառայությունում ներդրված հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման և իրականացման գործընթացը: Քննարկվել եննաև հարկադիր կատարման ոլորտին առնչվող մի շարք այլ ընդհանուր հարցեր ու հիմնախնդիրներ: Աշխատանքային քննարկումից հետո հյուրերը շրջել են Ծառայության տեսչական, վերլուծական և աճուրդի կազմակերպման բաժնում, քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակում, եղել են նաև Ծառայության թանգարանում, որտեղ Դմիտրի Արիստովը գրառում է կատարել հուշամատյանում: Աշխատանքային քննարկումները կշարունակվեն նաև վաղը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր