715 դիտում
16:01 16-05-2017
Արա Զոհրաբյանը Թբիլիսիում ներկայացրել է ՀՀ-ում փաստաբանի կարգավիճակի ձեռքբերման ընթացակարգի մասին զեկույցը
2017թ. մայիսի 12-ից 13-ը ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցել է Վրաստանի փաստաբանների միության կողմից կազմակերպված երկրորդ միջազգային գիտաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՓՊ մամուլի կենտրոնից։
Գիտաժողովի հիմնական ուղղվածությունը ժամանակակից փաստաբանության մարտահրավերների քննարկումն էր:
Գիտաժողովի բացմանը մասնակցել են նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Գիտաժողովին բացման խոսքերով հանդես են եկել մասնակցող փաստաբանական կառույցների ղեկավարները:
Բացմանը ողջույնի խոսքով հանդես գալով՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարևորել է նման միջոցառումների իրականացումը՝ նշելով, որ դրանք ամրացնում են մասնակից երկրների միջև մասնագիտական համագործակցությունը և նպաստում լավագույն փորձի փոխանակմանը:
Գիտաժողովը բաղկացած է եղել մի քանի մասերից, որոնցից յուրաքանչյուրում հանդես են եկել ԱՊՀ և Բալթյան երկրների պատվիրակները: Հիմնականում քննարկվել են իրավական գործունեության երաշխավորություններին ու առանձնահատկություններին, փաստաբանության միջազգային երաշխիքներին, փաստաբաններին պաշտպանող փաստաբանության յուրահատկություններին, իրավաբանների անդրսահմանային ներկայացուցչությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր: Քննարկվել է նաև սոցիալական կայքերի և մեդիայի ազդեցությունը փաստաբանի մասնագիտության և տվյալների պաշտպանության գործում:
Արա Զոհրաբյանը գործընկերներին է ներկայացրել «Փաստաբանի կարգավիճակի ձեռքբերման ընթացակարգը և մասնագիտական կրթության չափորոշիչները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով զեկույցը: Զեկույցի հիմքում ՀՀ փաստաբանական դպրոցի կազմավորման, դպրոցի դասընթացների կազմակերպման և միջազգային փորձի վրա հիմնված կրթական ծրագրային առանձնահատկություններն են եղել:
Գիտաժողովին ծավալված քննարկման արդյունքում մասնակից երկրների պատվիրակները բարձր են գնահատել Հայաստանի փաստաբանական համայնքի և փաստաբանական դպրոցի ներկա վիճակը՝ ընդգծելով դրանց ինստիտուցիոնալ առավելությունները:
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի այդ կառույցների մեր մասնագետների միջոցով դրական փորձի տեղակայման հետագա գործնական քայլեր իրականացնել ԱՊՀ մի շարք երկրների համար:
ՀՀ ՓՊ պատվիրակության կազմում էին խորհրդի անդամներ Կարեն Սարդարյանը և Հարություն Հարությունյանը, ինչպես նաև ՓՊ նախագահի տեղակալ Արթուր Դավթյանը:
Նմանատիպ նյութեր
2164 դիտում
13:31 31-08-2017
ՀՀ ՓՊ թեկնածու Արա Զոհրաբյանը նախընտրական ծրագիրը ներկայացրել է Սյունիքի մարզի փաստաբաններին
3161 դիտում
23:04 25-09-2020
Արա Զոհրաբյանը դատական հայց է ներկայացրել. նա վիճարկում է Արսեն Թորոսյանի հրամաններից մեկը
Այս բաժնից
1936 դիտում
16:41 07-01-2025
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
1828 դիտում
14:41 07-01-2025
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
1975 դիտում
20:51 06-01-2025
Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am