7269 դիտում
08:32 27-08-2015
Արդարադատության նախարարի թեկնածուի անունն արդեն հայտնի և այսօր կներկայացվի ՀՀԿ ԳՄ նիստում. «ՀԺ»
«Հայկական ժամանակը» գրում է. ««ՀԺ» թղթակցին հայտնի է դարձել, որ հանրապետական կուսակցության այսօր նախատեսված գործադիր մարմնի նիստում քննարկվելու է արդարադատության նախարարի հարցը։ Սերժ Սարգսյանը գործադիրին է ներկայացնելու նախարարի թեկնածուի անունը։
Այդ թեկնածուն ամենևին էլ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը չի լինելու, թեև նրա անունը տևական ժամանակ ակտիվորեն շրջանառվում էր մամուլում։ Ի դեպ, վերջինս արդեն գնում է Ազգային ժողով և կրկին լծվել է օրինաստեղծ աշխտտանքին։ Հանրապետականի իրազեկ շրջանակները հայտնում են, որ արդարադատության նախարարի պաշտոնը, որը, հիշեցնենք, Հովհաննես Մանուկյանի պաշտոնանկությունից հետո թափուր է ավելի քան մեկ ամիս, զբաղեցնելու է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը: Նա Մանուկյանի պաշտոնանկության օրը «Հժ» թղթակցի հետ զրույցում հերքել էր, որ ինքն է նշանակվելու նախարար։ ՀՀԿ-ում Օսիկյանի նշանակման հետ կապված տարաձայնություններ չկան և սպասվում է, որ հենց այսօր էլ, ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը կստորագրի համապատասխան հրամանագիրը և այն կհրապարակվի»։
Նմանատիպ նյութեր
3631 դիտում
10:33 23-07-2015
Արդարադատության նախարարի պաշտոնի համար իշխանության թեկնածուի անունը հայտնի է. «Ժամանակ»
4916 դիտում
10:23 16-05-2017
Արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածուի անունը հայտնի է. «168 ժամ»
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»