211652_close_icon

«Նիկոլ Փաշինյանը սպասել է՝ երբ պարկը կհանեն, որ ձեռնոցները հագնի ու քուջուջ անեն». Հրայր Անտոնյան. Aravot.am

views-count59170 դիտում article-date 22:33 12-05-2017
ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավար Հրայր Անտոնյանը վստահեցնում է՝ ՀՀԿ-ն մաքուր ընտրության է գնում ու ընտրակաշառք բաժանելու խնդիր չունի: «Տեսագրություններով որեւէ ընտրակաշառքի դեպք չի նկարահանվել, որովհետեւ նման բան չկա: Տարոն Մարգարյանն այն վարկանիշային անձնավորությունն է, որի արած աշխատանքը արդեն ամեն ինչ ասում է»,-Aravot.am-ին ասաց Հրայր Անտոնյանը: Նա նաեւ անդրադարձավ «Ելք» դաշինքի թեկնածուների ու ՀՀԿ-ականների միջեւ տեղի ունեցած միջադեպին՝ պարզաբանելով, որ լրագրողներ են եկել, փորձել են տարածք մտնել. «Դա սեփական տարածք է, հարցրել են՝ կարելի է, թե չէ, ես դուրս եմ եկել, ներս եմ հրավիրել, այդ թվում՝ պարոն Փաշինյանին, մտել ենք իմ սենյակ, սուրճ եմ հյուրասիրել, այդ ժամանակ ինտրիգներ են իրականացրել մյուս սենյակում, այսինքն՝ անտեղի վիրավորել են, հարթել եմ միջադեպը, պարոն Փաշինյանենք, որ ոչինչ չեն կարողացել հայտնաբերել, անտրամադիր դուրս են եկել մեր շտաբից: Բան են ուզում ժողովրդին ցույց տան, չի ստացվում, վրդովվել են»: Մեր հարցին՝ ինչու են ՀՀԿ շտաբերի դիմաց հերթեր գոյացել, պարոն Անտոնյանը պատասխանեց. «Մենք հզոր թիմ ունենք, վերջին աշխատանքային օրը մեր քարոզչության վերջին շտրիխն ենք տալիս, առավոտյան մեր ակտիվիստներին հրավիրել եմ մեր շտաբ, բոլորին նոր ցուցումներ եմ տվել՝ որտեղ ունենք բաց տեղ, որտեղ քարոզչություն չենք իրականացրել, գնանք քարոզչություն իրականացնենք, մեր բուկլետները բաժանենք մեր ժողովրդին: Մեր ամբողջ թիմը եկել է, ի՞նչ անենք՝ մեղավո՞ր ենք, որ մեծ թիմ ունենք, հլը հազիվ էլ տեղավորվում ենք մեր շտաբում»: Հրայր Անտոնյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչու են ՀՀԿ շտաբերի դռների դիմաց հսկում հաղթանդամ «հսկիչները», որոնք ամեն մեկին ներս չեն թողնում, ի պատասխան ասաց. «Քանի որ ես ժողով էի իրականացնում մեր ակտիվիստների հետ, ասել էի՝ ոչ մեկի ներս չթողնեն, որ չխանգարեն ժողովը: Ժողովն ավարտեցինք, այս պահին մեր դռները էլի բաց են բոլորի առջեւ: Քանի որ պարոն Փաշինյանն եկել էր ժողովի պահին, նրան հրավիրեցինք ներս»: Պարոն Անտոնյանը հերքեց «Ելքի» թեկնածուների պնդումները, թե մեքենաներով գումար են տեղափոխել ՀՀԿ շտաբ. «Այդպիսի բան չի էլ կարող լինել, դրանք խոսքեր են, երեւի թե տարակուսանքի մեջ գտնվող մարդկանց խոսքեր: Հերյուրանք է, սա որ թիվն է»: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2017/05/12/885049/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր