Գերմանիայի մի քանի մարզերում անցկացվում են հակաահաբեկչական գործողություններ
Գերմանիայի իրավապահները հակաահաբեկչական գործողության շրջանակներում լայնածավալ խուզարկություններ են սկսել Բավարիայում, Սաքսոնիայում, Սաքսոնիա-Անհալթում և Բեռլինում: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Խուզարկվում են երեք մեղադրյալների տներ, որոնցից երկուսը կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ, մյուսը` նրանց հետ համագործակցելու:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի Լայպցիգի քաղաքում ոստիկանությունն առնվազն երեք հոգու տուն էր խուզարկել, որոնք կասկածվում էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու և նրանց հետ համագործակցելու մեջ: