2666 դիտում
12:53 10-05-2017
Գերմանիայի նախագահ Շտայնմայերն այցելել է Իսրայել. «Ամերիկայի ձայն»
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը դիվանագիտական առաքելությամբ այցելել է Իսրայել՝ խաղաղության կոչ անելով հրեաներին և պաղեստինցիներին:
Երկուշաբթի օրը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Իսրայելի «Գիվաթ Հավիվա» կրթական հաստատությունում հրեա և արաբ ուսանողների հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ.
«Մենք պետք է ցույց տանք, որ հրեաներն ու արաբները ապրում են կողք կողքի ու նաև կիսում միևնույն մշակույթն ու փորձառությունները: Սա է համատեղ ապագայի ստեղծման միակ նախապայմանը»:
Տասնամյակներ շարունակ Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանն ուղղված արևմտյան երկրների միջնորդությունը աննշան առաջընթաց է գրանցել, քանի որ թե՛ Իսրայելի, թե՛ պաղեսինցիների առաջնորդները հրաժարվել են գալ ընդհանուր հայտատարի կարևորագույն և վիճահարույց հարցերի շուրջ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ապրիլ ամսին չեղարկել էր Գերմանիայի արտգործնախարարի հետ հանդիպումը, ով Իսրայել էր ժամանել բանակցությունների, որի ընթացքում նաև հանդիպել՝ «Կոտրենք լռությունը» նախկին իսրայելցի զինվորականներից կազմված խմբավորման անդմաներին, ովքեր դեմ են Իսրայելի կողմից Պաղեստինյան տարածքների բռնակցմանը:
«Կարծում եմ հրեաներն ունեն ինքնորոշման իրավունք Սուրբ հողում, բայց ես հրաժարվում եմ համակերպվել այն մտքի հետ, որ այդ հնարավոր է առանց հավասարապես հարգելու մեր հարևանների՝ պաղեստինցիների ինքնորոշման իրավունքը»,- հայտարարել էր «Կոտրենք լռությունը» խմբավորման անդամ Յեհուդա Շաուլը:
Այսօր Մերձավոր Արևելքում հրատապ խնդիրներից մեկն Իսրայելի բանտերից պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումն է:
«Պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը մեր առաջնահերթությունն է: Ժամանակն է խոսքից գործի անցնել», - հայտարարել է «Համաս» խմբավորման նոր առաջնորդ Իսմայիլ Հանիյեն անցած երկուշաբթի օրը:
Ներկայումս «Համասի» վերահսկողության տակ է գտնվում Գազայի տարածքը: Իսրայելը բնութագրել է պաղեստինցի բանտարկյալներին որպես վտանագավոր ահաբեկիչ և հրաժարվում է նրանց բանտերից ազատ արձակել:
Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման միջնորդության առաքելությամբ՝ Դոնալդ Թրամփը անցած շաբաթ Սպիտակ Տանը հյուրընկալել էր Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասին: Թրամփը նախքան այս հանդիպումը հանդիպել էր նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի հետ, իսկ մայիսի վերջին ծրագրում է այցելել Իսրայել:
Աղբյուրը՝ [url=http://www.amerikayidzayn.com/a/3845162.html]«Ամերիկայի ձայն»[/url]
Նմանատիպ նյութեր
1673 դիտում
11:12 04-12-2018
Գերմանիայի նախագահ Շտայնմայերն ու ԱՄՆ նախագահ Թրամփը շնորհավորել են Հանուկան․ «Ամերիկայի ձայն»
3628 դիտում
16:23 02-07-2016
Շտայնմայերն ու Լավրովը հեռախոսազրույց են անցկացրել. քննարկվել է նաև ԼՂ խնդիրը
2728 դիտում
18:31 27-01-2017
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ազատվել է պաշտոնից, նրան փոխարինել է Զիգմար Գաբրիելը
Այս բաժնից
868 դիտում
23:00 10-01-2025
Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան
1093 դիտում
22:35 10-01-2025
Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը
820 դիտում
22:12 10-01-2025
Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը