Գերմանիայի նախագահ Շտայնմայերն ու ԱՄՆ նախագահ Թրամփը շնորհավորել են Հանուկան․ «Ամերիկայի ձայն»
Հրեաներն աշխարհում տոնում են Հանուկա ազգային տոնը: Վերջիններիս միանում են տարբեր երկրների առաջնորդներ և ղեկավարներ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4685141.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Այս օրերին աշխարհում հրեական համայնքի ներկայացուցիչները տոնում են Հանուկա ազգային տոնը՝ վառելով մոմեր ու պատրաստելով ազգային ուտեստներ:
Բեռլինի Բրանդերբուրգյան դարպասների մոտ Գերմանիայի նախագահ Ֆրանք Վալթեր Շթայնմայերը վառեց 10 մետրանոց մենորան՝ հրեական յոթթևանի աշտանակ, որը Եվրոպայի ամենամեծ հրեական կրոնական խորհրդանիշն է:
«Այսօր մենք ուրախ ենք, որ կարող ենք վառել այս լույսը: Երախտապարտ ենք, որ կրկին Գերմանիայում ունենք հրեական ներկայություն և հրեական համայնք և որ կրկին միասին տոնում ենք Հանուկան: Լույսը հաղթեց խավարը, ահա սա է Հանուկայի խորհուրդը»,- ասել է Գերմանիայի նախագահը:
8 օր տևող այս տոնակատարությունը նվիրված է մ. թ.ա. 2-րդ դարում Երուսաղեմում հրեաների հաղթանակին ընդդեմ սիրիական և հունական կառավարիչների:
Ամեն երեկո հաջորդ 8 օրվա ընթացքում մեկ մոմ է վառվելու՝ խորհրդանշելով Հանուկայի տոնակատարությունը:
ԱՄՆ-ի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել տոնի կապակցությամբ, ուր ընդգծել է, որ ինքն ու Առաջին տիկինն իրենց ջերմ ողջույններն են հղում իրենց հրեա քույր և եղբայրներին: