Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ազատվել է պաշտոնից, նրան փոխարինել է Զիգմար Գաբրիելը
Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին ազատել է Արտաքին գործերի նախարարի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակել Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ և էկոնոմիկայի նախկին նախարար Զիգմար Գաբրիելին: Արարողությունն անցկացվել է նախագահի պաշտոնական նստավայրում` Բելվյու ամրոցում:
[url=https://www.tagesschau.de/inland/steinmeier-611.html]Tagesschau[/url]-ի հաղորդմամբ` սկզբից Գաուկը, երկրի Սահմանադրության 64-րդ հոդվածի համաձայն, Շտայնմայերին ազատել է ԱԳ նախարարի պաշտոնից, իսկ Գաբրիելին` էկոնոմիկայի նախարարի պաշտոնից: Նախագահը շնորհակալություն է հայտնել Շտայնմայերին ԱԳ նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար:
Նշվում է, որ արարողությանը ներկա է եղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նա Զիգմար Գաբրիելին շնորհավորել է նոր պաշտոնի նշանակվելու կապակցությամբ: