42166 դիտում
20:25 29-12-2016
2016թ.-ի ապրիլյան պատերազմական օրերը՝ Արցախի թիկունքում. ՉՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բանակը չի՛ լինի բանակ, եթե փոս փորող զինծառայողը չլինի փոս փորող, պատ շարողը չլինի պատ շարող, ճաշ եփողը չլինի ճաշ եփող, փամփուշտ շարողը չզբաղվի փամփուշտ շարելով, իսկ զենքի մատակարարը՝ չլինի զենքի մատակարար:
Այս բոլոր ռազմական մասնագիտությունները խիստ անհրաժեշտ և կարևոր են կանոնավոր բանակի ու նաև ողջ պետության համար և հատկապես պատերազմական իրավիճակների դեպքում, քանզի առաջնագիծն ուժեղ է միմիայն ամուր և կազմակերպված աշխատանք իրականացնող թիկունքով:
2016թ.-ի ապրիլյան պատերազմի օրերին, Արցախյան սահմանապահների թիկունքում էին նաև բազմաթիվ կամավորականներ, ովքեր մեծ թե փոքր՝ պահեստազորային գեներալ, գնդապետ, սերժանտ, ազատամարտիկ, թե զինապարտ, կողք կողքի, հավասարը հավասարի նման զբաղվեցին թիկունքային աշխատանքներով՝ փորեցին բազմաթիվ նորանոր գետնուղիներ, ապաստարաններ, կացարաններ, դիտահորեր, ծուղակներ, զբաղվեցին պարենի բաժանմամբ, դիրքապահների տեղափոխմամբ, տարբեր վայրերից օգնությունների հավաքագրմամբ ու փոխադրմամբ և այլ աշխատանքներով:
Այժմ, երբ մենք բոլորս ամփոփում ենք 2016 թվականի արդյունքները և վերհիշում կորուստներն ու ձեռքբերումները՝ կարելի է անդրադառնալ նաև այս չլուսաբանված փաստագիր-լուսանկարներին, որոնք այսօր էլ արդեն ռազմական գաղտնիք չեն պարունակում և կարելի է հրապարակել:
Իսկ այս նկարների «քույրիկ և եղբայր» լուսանկարները դեռևս երկար տարիներ կմնան պահված:
Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
Նմանատիպ նյութեր
12133 դիտում
19:30 09-05-2017
2016թ.-ի Մայիսի 9-ը. Ջրականի չհրապարակված զորահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
17062 դիտում
09:55 03-06-2017
Ես կպարզեմ, թե սրա թիկունքում, թիկունքի թիկունքում ով էր կանգնած. Դոն Պիպոն՝ մահափորձի մասին․ «Ժամանակ»