Վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում վիրավորում ստացած զինծառայողների վիճակը շարունակում է մնալ նույնը:
«[url=https://armenpress.am/arm/news/1022370.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մեր վիրավորների վիճակը շարունակում է մնալ նույնը, անփոփոխ է: Մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,- ասաց Հովհաննիսյանը:
Հուլիսի 17-ին Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ վիրավորվելու 36 դեպք ընդհանրապես է եղել, որոնցից մեծ մասի համար բժշկական միջամտության անհրաժեշտ չի եղել: Զինվորներն արագ վերադարձել են շարք: 20 զինծառայողի բժշկական օգնություն է ցույց տրվել, որից 10-ը շարունակում են բուժվել: 10-ից 5-ի վիճակը բարդ է, մեկինը՝ ծայրահեղ ծանր: