69602 դիտում
18:55 08-06-2015
Ինչո՞ւ է հանցագործ աշխարհում վարկաբեկված «Ճվճըվ Արոյի» անուղղելի զավակի դատական նիստը անընդհատ հետաձգվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 8-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց, ապա մինչև հուլիսի 6-ը հետաձգվեց Երևան քաղաքի Սայաթ-Նովա 12 շենքի բնակիչ, 22-ամյա Սերժ Արայի Վարդանյանի և իր ընկերջ` Ռոբերտ Հայրապետյանի նկատմամբ խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավորն էր Գագիկ Պողոսյանը, մեղադրող դատախազն էր Երևան քաղաքի Կենտր Նորք-Մարաշ վարչական շրջանների ավագ դատախազ Տիգրան Ենոքյանը, իսկ քննիչը եղել է այն ժամանակ ոստիկանության քննչական վարչության կենտրոնական քննչական բաժնի ավագ քննիչ Վարդան Բադալյանը:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Ս. Վարդանյանը` հանրությանը հայտնի, հանցագործ աշխարհում վարկաբեկված, Երևանի քաղաքի նախկին ավագանու անդամ, «Ճվճըվ Արո» մականվամբ Արա Վարդանյանի տղան է, ով 2014 թ-ի մայիսի 15-ին Սարյան փողոցում` փոստի մոտ, անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել օտարերկրացի Շանթ Նորվիգի նկատմամբ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը կներկայացնի առաջիկայում տեղի ունեցած դատական նիստի մանրամասները:
[img]/ups/images/0364543001433775968657357.jpg[/img]
Անբաստանյալ Սերժ Արայի Վարդանյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
856 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
880 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»