63745 դիտում
17:30 05-01-2016
Երևանի ՃՈ պետի կարգադրությամբ «Ճվճըվ Արոյի» անուղղելի զավակի կեղծ համարներով թանկարժեք Mercedes-ը տեղափոխվեց «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` հունվարի 5-ին, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes CԼՏ 350 մակնիշի HO 428 Y համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այն վարել է Երևան քաղաքի Սայաթ -Նովա պողոտայի բնակիչ, 24-ամյա Սարգիս Արայի Վարդանյանը:
Վերջինս հանրությանը հայտնի, հանցագործ աշխարհում վարքաբեկված «Ճվճըվ Արոյի» կրտսեր որդին է, ով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից, քանի որ նրա մասնակցությամբ 1 տասնյակից ավելի ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով 20-ից ավելի քաղաքացիներ հայտնվել են հիվանդանոցներում:
Պարզվել է նաև, որ Mercedes-ի վրա տեղադրված ռուսական համարանիշները կեղծ են:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1954 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)