Գարնանը նվիրված գեղեցիկ միջոցառում Երևանի թիվ 17 մանկապարտեզում. ծաղիկներից պայծառ փոքրիկները տպավորիչ արտասանությամբ, երգով ու պարով ներկայացրին գարնանային ծաղիկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայիսի 5-ին Երևանի Թիվ 17 մանկապարտեզի սաները, շարունակելով գարնանային տոներին նվիրված միջոցառումնեը, ներկայացան ևս մեկ, գեղեցիկ, ինքնատիպ հանդեսով:
Իրենց մայրերին, քույրերին, տատիկներին և մանկապարտեզի անձնակազմին փոքրիկները նվիրեցին գարնանային բանաստեղծություններ, երգ ու պար:
Այնպիսի տպավորություն էր ստեղծվել, ասես գարունը չի խնայել իր ողջ հմայքը և այն փորձել է հանդիսատեսին փոխանցել՝ մանուկների անկեղծ ժպիտի և դահլիճի գունագեղ զարդարանքի օգնությամբ: Իսկ ի՞նչը կարող է ծնողի համար թանկ լինել, եթե ոչ իր բալիկի անմեղ շուրթերից հնչեցրած գեղեցիկ տողերը:
Ի դեպ, այս մանկապարտեզի ողջ անձնակազմը՝ տնօրեն Էդիտա Նիկոլյանի գլխավորությամբ, անում են ամեն բան՝ երեխաների առօրյան է՛լ ավելի հետաքրքիր դարձնելու, ինչպես նաև բոլոր տոները նշելու համար:
Լուսնկարները՝ Սմբատ Պետրոսյանի