Գարնանը մայրաքաղաքում բացվող առաջին ծաղիկները վարդակակաչները կլինեն
Նախորդ տարվա նոյեմբերի սկզբից մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում էր վարդակակաչների սոխուկների տունկը:
Ըստ այդմ, Հոլանդիայից ներկրվել էր ավելի քան 500 հազար սոխուկ: Դրանք պահեստավորված շուրջ 250 000 սոխուկի հետ միասին տնկվել են այգիներում, պուրակներում ու մայթերին հարակից ծաղկային տարածքներում:
Սոխուկների տունկը կազմակերպվել է նախատեսված ագրոկանոնների համաձայն, հետևաբար, մասնագիտական նախնական եզրակացությամբ կապահովվի կպչողականության բարձր ցուցանիշ: Կակաչները մայրաքաղաքում բացվող առաջին ծաղիկները կլինեն` գարնանային Երևանի այգիները, պուրակները, ինչպես նաև փողոցների հարակից ծաղկային տարածքները զարդարելով մարտի 20-ից մինչև ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածում:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]