Թուրքիայում էքստրեմալ ատրակցիոնի փլուզման հետևանքով 10 հոգի հոսպիտալացվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայի Քոնյա քաղաքի զբոսայգում ատրակցիոն է փլուզվել: Այս մասին հայտնում է ren.tv-ն:
Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է 25 մետր բարձրությունից ատրակցիոնը կտրուկ իջնում, ինչից հետո վերջին 2 մետր բարձրությունից վայր ընկնում երկաթբետոնե հարթակին:
Միջադեպի հետևանքով ատրակցիոնում այդ պահին գտնվող 17 հոգուց 10-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են:
Ներկա պահին մասնագետները պարզում են միջադեպի հանգամանքները: