Էքստրեմալ ատրակցիոնի պարանը օդում պոկվում է. տեսանյութ
Ֆրանսիայի «Luna Park of Cap d'Agde» զբոսայգում նախօրեին դժբախտ պատահար է գրանցվել:
Էքստրեմալ ատրակցիոններից մեկի պարանը պոկվել է օդում և ուղևորներով լի կաբինան բախվել է սյանը: Այդ վիճակում նրանք 1 ժամ սպասել են, մինչ փրկարարները կարողացել են դուրս բերել բոլորին:
Մի քանի հոգի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են, որոնցից մեկը ոտքի լուրջ կոտրվածք է ստացել:
Ներկայացնում ենք տեսանյութը: