Ապրիլի 24-30-ը Երևանի քաղաքապետարանի կենտրոնական «Թեժ գծով» ստացվել է 264 հեռախոսազանգ
                        Ապրիլի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 264 հեռախոսազանգ: 
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 229-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 35 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: 
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 64 հեռախոսազանգ, որոնցից 53-ին լուծում է տրվել, իսկ  11-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

