2181 դիտում
11:31 06-05-2017
ՀՀ խորհրդարանական դիվանագիտությունն էյֆորիաների մեջ էր Ագրամունտի հրաժարականի առիթով. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ պաշտոնապես հաստատվեց այն տեղեկությունը, որը շրջանառվում էր ամիսներ շարունակ' փակվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: Պաշտոնապես փակվում է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի վետոյի պատճառով:
Բաքուն, որպես ֆորմալ պատրվակ, ներկայացրել է շփման գծում գրասենյակի կողմից իրականացվող ականազերծման ծրագիրը, որը, ըստ ադրբեջանական կողմի, հակասում է իրենց շահերին:
Այս պատմությունը, իհարկե, ունի բազմաթիվ իրավական, ընթացակարգային նրբերանգներ: Սակայն Հայաստանի համար շատ ավելի կարևոր լինելով' վտանգավոր է այն իրողությունը, որ Ադրբեջանը' թեկուզ ֆորմալ հիմնավորմամբ, կարողանում է «փակել տալ» ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: Կարողանում է, որովհետև ի թիվս այլ պատճառների' ամիսներ շարունակ հայկական դիվանագիտությունը, ըստ էության, ջանքեր չի գործադրել, կամ, եթե գործադրել է, ապա դրանք բավարար ցանքեր չեն եղել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող ղարաբաղյան հարցի կարգավորման հիմնական դերակատար կազմակերպության' ԵԱՀԿ գրասենյակի փակումը թույլ չտալու համար։ Որովհետեւ դրանով զբաղվելու փոխարեն՝ Հայաստանի առնվազն խորհրդարանական դիվանագիտությունն էյֆորիաների մեջ էր ԵԽ ԽՎ նախագահ Ագրամունտի հրաժարականի առիթով»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3433 դիտում
16:50 29-04-2017
Ագրամունտի գրասենյակը Ջորջ Սորոսին մեղադրել է կառույցը փլուզելու փորձի մեջ
1308 դիտում
10:55 26-06-2019
Դուշանբեի «վերելակային» դիվանագիտությունն այլևս չի աշխատում, «Ժամանակ»
1235 դիտում
16:14 23-07-2021
Այս պայմաններում պրոակտիվ դիվանագիտությունն առանձնահատուկ նշանակություն է ստանում․ Արցախի ԱԳՆ-ն 28 տարեկան է
Այս բաժնից
6499 դիտում
16:23 11-10-2024
71 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Զառա Տոնիկյանը
6862 դիտում
23:11 10-10-2024
Մաշտոցի պողոտայի A գոտու և կարմիր կետագծերի թալանը չեն կարող համատեղվել․ Արշակ Սարգսյան