Ագրամունտի գրասենյակը Ջորջ Սորոսին մեղադրել է կառույցը փլուզելու փորձի մեջ
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, հայտնի ադրբեջանամետ Պեդրո Ագրամունտի մամուլի ծառայությունում հայտարարել են, թե Սիրիա կատարած Ագրամունտի այցելության մեջ մեղավոր է հենց միլիարդատեր Ջորջ Սորոսը։ Այդ մասին գրում է El Confidencial թերթը։
«Սորոսն է մեղավոր, իսկ նրանք, ովքեր մեղադրում են Ագրամունտին, այդ ֆինանսական շնաձկից գումարներ են ստանում»,-հայտարարել է Խորհրդարանական վեհաժողովի նախագահի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԽԽՎ անդամները անվստահության քվե են հայտնել Ագրամունտին նրա՝ Սիրիա այցելելուց հետո և հայտարարել վերջինիս դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու մասին։ Ըստ դրա՝ Ագրամունտն այսուհետ իրավունք չի ունենա պաշտոնական այելություններ կատարել, ներկա գտնվել նիստերի և ԵԽԽՎ-ի կողմից պաշտոնական հայտարարություններ տարածել։