211652_close_icon
views-count3448 դիտում article-date 17:53 05-05-2017

«Մաքուր Երևան» նախաձեռնության շրջանակում 50-ից ավելի հասցեներ են մաքրվել

Ապրիլի 25-ին Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջով քաղաքացիներին կոչ էր արվել միանալ #ՄաքուրԵրևան նախաձեռնությանը՝ խնդրելով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի միջոցով քաղաքապետարանի համապատասխան կառույցներին փոխանցել այն հասցեները, որտեղ անհրաժեշտ են իրականացնել սանմաքրման աշխատանքներ: Ըստ այդմ, ապրիլի 25-ից մինչ օրս ստացվել են 50-ից ավել հասցեներում մաքրման անհրաժեշտության մասին նամակներ, որոնք փոխանցվել էին «Սանիթեք» ընկերությանն ու քաղաքապետարանի աղբահանության օպերատիվ շտաբին, ինչին հաջորդել էին նաև սանմաքրման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանը, շնորհակալություն հայտնելով մեր բոլոր մտահոգ համաքաղաքացիներին, հորդորում է շարունակել խնդրահարույց հասցեների վերաբերյալ մեր ֆեյսբուքյան https://www.facebook.com/yerevanmunicipality էջի միջոցով տեղեկությունների տրամադրումը: Հիշեցնենք նաև, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են ներքին լոկալ շաբաթօրյակները, որոնք ավանդույթի համաձայն արդեն 4 տարի շարունակ իրականացվում են յուրաքանչյուր գարնանն ու աշնանը` «Մաքուր Երևան» նախաձեռնության ներքո:

Նմանատիպ նյութեր