211652_close_icon
views-count3902 դիտում article-date 16:25 05-05-2017

Սանկտ Պետերբուրգի օրեր Երևանում. ՌԴ բժիշկները փորձի փոխանակում կկատարեն հայ բժիշկների հետ

«Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակներում ՌԴ հյուսիսային մայրաքաղաքից ժամանած առողջապահական ոլորտի մասնագետները փորձի փոխանակում են իրականացրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում: Հյուրերի թվում եղել են մանկաբույժներ, վիրաբույժներ, ռեանիմատոլոգներ, ուռուցքաբաններ, դեղագետներ: Երևանյան բուժհաստատություններում սանկտպետերբուրգցի բժիշկները ծանոթացել են մասնագիտական բաժանմունքների աշխատանքներին, տեղեկություններ ստացել հիվանդների բուժման ընթացքի վերաբերյալ: Երևանցի բժիշկների հետ հյուրերը փոխանակել են մասնագիտական հմտություններ: Սանկտ Պետերբուրգից ժամանած բժիշկ մասնագետները նաև կազմակերպել են հիվանդների ընդունելություններ և անվճար խորհրդատվություն տրամադրել: Կարևորելով երկու գործընկեր քաղաքների միջև համագործակցությունը առողջապահական ոլորտում՝ հայ և ռուս բժիշկները պատրաստակամություն են հայտնել ավելի հաճախակի դարձնել փոխայցերը և փորձի փոխանակումը:

Նմանատիպ նյութեր