211652_close_icon
views-count10861 դիտում article-date 13:24 05-05-2017

«Վեոլիա Ջուր»-ը հայտարարված ժամկետից շուտ վերանորոգեց Գեղարքունիքի մարզում վնասված ջրատարը և վերականգնեց ջրամատակարարումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Երկու օր առաջ Սևանի ճանապարհային ոստիկանության հենակետի հետնամասում վթարվել էր Լճաշենի խորքային հորերի ջուրը դեպի «Սևան» տեղամասի սպասարկման տարածքը փոխադրող 500մմ տրամագծով ջրատարը: Դրա հետեւանքով դադարեցվել էր Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Վարսեր, Գագարինավան, Ցամաքաբերդ գյուղերի ու «Սևան» քրեակատարողական հիմնարկի ջրամատակարարումը: Վեոլիա Ջրի «Արևելք» տարածաշրջանի տնօրինության մարզերի մասով տնօրենի տեղակալ Սպարտակ Մկրտչյանը հեռախոսով մեզ տեղեկացրեց, որ «Սևան» տեղամասի աշխատակիցների օպերատիվ միջամտության շնորհիվ նշված տարածքների ջրամատակարարումը վերականգնվեց մի քանի ժամում, թեպետ հայտարարվել էր 24 ժամվա ջրանջատում: Թե դա ինչ ջանքեր պահանջեց տեղամասի անձնակազմից, երեւում է կից ներկայացված տեսանյութից: Վթարը բարդ էր, եղանակը ոչ բարենպաստ, աշխատանքային պայմանները ավելի քան անբավարար: Այնուամենայնիվ արվեց ամեն ինչ ջրամատակարարումը ժամ առաջ վերացնելու համար: Այսպիսին է Վեոլիայի աշխատանքային ձեռագիրը, մոտեցումը գործին, որի նպատակը բաժանորդի կարիքները բավարարելն է: Դե իսկ որպես «փոխհատուցում» ջրմուղագործներին մնաց հոգեկան բավարարվածությունը կատարածից, գիտակցումը այն բանի, որ իրենց ջանքերի շնորհիվ վերականգնվեց հազարավոր սեւանցիների ջրամատակարարումը»,-յաս մասին նշված է «Վեոլիա Ջուր» ընկերության տարածած [url=https://web.facebook.com/Veolia-%D5%8B%D5%B8%D6%82%D6%80-%D5%8A%D5%A1%D5%B7%D5%BF%D5%B8%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A7%D5%BB-1553439238299445/?_rdc=1&_rdr]հաղորդագրության [/url]մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր