3748 դիտում
18:05 18-10-2017
Կբարձրանա «Գառնի - Արտաշատ -Երասխավան» մայրուղային ջրատարի շահագործման հուսալիությունը. ջրատարը վերջնականապես կշրջանցի գերեզմանատունը. Վեոլիա Ջուր
Վեոլիա Ջուր ընկերությունը օրերս հայտարարել էր հոկտեմբերի 18-19-ին Արարատի մարզի 3 քաղաքում, 53 գյուղում և Կոտայքի մարզի 1 գյուղում 24 ժամով ջրամատակարարումը դադարեցնելու մասին: Դա պայմանավորված էր «Գառնի - Արտաշատ -Երասխավան» մայրուղային ջրատարի վրա առկա վթարները վերացնելու, նոր սարքավորումներ տեղադրելու ու մոտ 1կմ երկարությամբ նոր ջրագծի միացման անհրաժեշտությամբ:
Սակայն ի տարբերություն նմանօրինակ այլ ջրանջատումների, սա ունի նախապատմություն, որի վրա արժե կանգ առնել: Այսպես, դեռևս գարնանը հրապարակված «Ջրատարը կշրջանցի գերեզմանատունը» մամուլի հաղորդագրության մեջ պատմել էինք, որ Արարատի մարզի Գետազատ գյուղի մոտ «Գառնի-Արարատ» 500մմ տրամագծով մետաղյա ջրագծի վրա տարիներ առաջ հանգամանքների բերումով ձեւավորվել է գերեզմանատուն:
Ստեղծված իրավիճակի անթույլատրելիությունը, ինչպես նաև խողովակաշարի վթարայնությունը հաշվի առնելով` նախկին Հայջրմուղկոյուղի ՓԲԸ դեռևս 2014 թ.-ին ձեռնարկել էր գերեզամանատունը շրջանցող 1136 մետր երկարությամբ 500մմ տրամագծով պոլիէթիլենե խողովակաշարի անցկացումը: Սակայն որոշ ժամանակ անց, ինչ-ինչ պատճառներով` ընկերությունը աշխատանքները կիսատ էր թողել:
Ծանոթանալով իրավիճակին` նոր ջրամատակարարը՝ Վեոլիա Ջուրը առաջնահերթությունների թվում նախանշեց այս խնդրի լուծումը: Արդեն ապրիլին ընկերության «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության «Արտաշատ» տեղամասը վերսկսեց աշխատանքն այս ուղղությամբ:
Խողովակաշարը կառուցվեց արագ տեմպերով: Հետո, համաձայն կարգի, իրականացվեցին դրա լվացման, ճնշումային փորձարկման ու հնարավոր թերությունների հայտնաբերման աշխատանքներ: Եւ ահա հիմա, 6 ամիս անց ընկերությունը ձեռնամուխ է եղել ջրատարի այս վտանգավոր հատվածը շահագործումից հանելուն ու գերեզմանատունը շրջանցող նոր պոլիէթիլենե խողովակաշարը շահագործելուն: Նաեւ նախատեսվում է նոր ջրագծին միացնել Արարատի մարզի Այգեստան գյուղը:
Հաշվի առնելով, որ նման դեպքերում տասնյակ հազարավոր սպառողներ են ջրազրկվում, ընկերությունը սովորաբար մի կրակոցով 2 եւ ավելի «նապաստակ է սպանում»: Նախ գրանցվում են տվյալ ջրատարի վրա եղած բոլոր թերությունները, որպեսզի մի կանգառի ընթացքում հնարավորինս շատ վթար վերացվի, հետո նախապատրաստական աշխատանքներ են տարվում, որ գործը սեղմ ժամկետներում կատարվի, եւ վերջում միայն ջրանջատում իրականացնում: Այս առումով «Գառնի - Արտաշատ -Երասխավան» մայրուղային ջրատարի ներկայիս կանգառն օրինակելի է:
Իսկ հիմա ընթացող աշխատանքների մասին: Այսօր, վաղ առավոտից ջրատարի տարբեր հատվածներում գործի են անցել «Արևելք» տարածաշրջանի տնօրինության «Արարատ», «Արտաշատ», «Մասիս» տեղամասերը, իսկ Երևանից գործընկերներին են միացել «Շենգավիթ» տեղամասն ու տնօրինության Հատուկ մեքենամեխանիզմների խումբը:
«Արևելք» տարածաշրջանի փոխտնօրեն Գաբրիել Մելիքսեթյանը տեղից հաղորդում է, որ ջրատարի 7-8 վնասված հատվածներում միաժամանակ նորոգման աշխատանքներ են ընթանում: Օրինակ, Վերին Դվինում 100մմ տրամագծով ճնշումային փական են փոխարինում, մայրուղային ջրատարի քլորակայանի մոտ հին փականները նորոգվում, կարգի են բերվում, Արարատում` «Սիսավան» ՕԿՋ-ի մոտ, 200մմ տրամագծով փականային հանգույց են փոխում և վթարված խողովակներ են նորոգում:
Աշխատանքը ամեն տեղ եռում է, ջրմուղագործները անում են ամեն ինչ աշխատանքները ժամանակին ավարտելու համար:
Արդյունքում, ոչ միայն ջրատարը վերջնականապես կշրջանցի գերեզմանատունը, այլեւ, ինչպես հավաստիացրեց Գաբրիել Մելիքսեթյանը, կբարձրանա «Գառնի - Արտաշատ -Երասխավան» մայրուղային ջրատարի շահագործման հուսալիությունը: Կնշանակի՝ նաեւ կբարելավի սպասարկվող բնակավայրերի ջրամատակարարումը:
[b]Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
31209 դիտում
16:29 02-03-2018
Մեծ գործ «Գառնի-Երասխավան» ջրատարի վրա. «Վեոլիա Ջուր»-ն աշխատում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
6479 դիտում
18:41 31-03-2017
Միանգամից 12 անուն աշխատանք «Գառնի – Արտաշատ – Երասխավան» ջրատարի վրա
1803 դիտում
13:42 28-11-2019
Գառնի-Երևան ջրատարը կշարունակի գործել. ջրատարի պլանային կանգառը հետաձգվում է անորոշ ժամանակով
Այս բաժնից
817 դիտում
18:58 14-11-2024
Հերոսներին` դավաճան, իսկ դավաճանին` հերոս դարձրեցիք. Գարիկ Ուրումյան
616 դիտում
18:57 14-11-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ
781 դիտում
18:50 14-11-2024
Շուտով ականատես ենք լինելու Նիկոլի ու Ալիևի երկար գիշերներին․ Հովհաննես Շահինյան. Hayeli.am