4209 դիտում
14:13 04-05-2017
ՀՀԿ-ն՝ 67%, «Ելքը»՝ 21%, «Երկիր Ծիրանին» 12% ձայն կհավաքեն Երևանի ընտրություններում. Ահարոն Ադիբեկյան
Մայիսի 14-ին Երևանի ընտրություններում ՀՀԿ-ն կստանա ընտրողների ձայների 67 տոկոսը, «Ելք» դաշինքը՝ 21 տոկոսը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 12 տոկոսը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց ապրիլի 30-31-ը «Սոցիոմետրի» կողմից անցկացված հարցման արդյունքները:
Հարցվածների 14 տոկոսը չի հետևում Երևանի ավագանու ընտրությունների շուրջ զարգացումներին, 43 տոկոսն ընդհանարապես չի հետաքրքրվում դրանցով, մյուս 43 տոկոսը հետաքրքրվում է և հնարավոր է, որ մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին:
«Ընտրություններին առավելագույնը սպասվում է 57 տոկոս ակտիվություն, նվազագույնը՝ 47 տոկոս, բայց առավել օպտիմալ է, որ ընտրություններին կմասնակցի երևանցիների 49 տոկոսը»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը։
Ընտրողների այսպիսի ակտիվության դեպքում ՀՀԿ-ն կստանա 67 տոկոս ձայն, «Ելք» դաշինքը՝ 21 տոկոս, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 12 տոկոս: Հարցվածների մեջ շատ կան նաև չկողմնորոշված ընտրողները, որոնք տատանվում են «Ելքի» և «Երկիր Ծիրանի»–ի միջև:
Նմանատիպ նյութեր
3909 դիտում
22:43 14-09-2016
Հիբրիդային պատերազմն ընթանում է հիմնականում երեք ոլորտներում. Ահարոն Ադիբեկյան
5142 դիտում
19:43 18-01-2017
Էլ տեղ չկա. միջանցքում կանգնելն իմաստ չունի. Ահարոն Ադիբեկյան
Այս բաժնից
1009 դիտում
22:00 07-01-2025
Ալիևը հայտարարել է, թե պետք է շարունակեն սահմանազատումը․ հունվարին սահմանին հանդիպում են նախաձեռնել
880 դիտում
21:40 07-01-2025
Տեղի է ունեցել ՔՊ վարչության՝ այս տարվա առաջին նիստը
1417 դիտում
19:53 07-01-2025
ՊՆ–ն զորակոչիկների հարազատներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից