Ադրբեջանի զինուժը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ արձակելով ավելի քան 460 կրակոց. Արցախի ՊՆ
Մայիսի 3-ին և լույս 4-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 460 կրակոց, տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: