Արվեստասեր հանրությանը կներկայացվի Նելլի Ահարոնովայի ստեղծագործական վերջին տարիների ընթացքում կատարված 3D ձևաչափով 60 աշխատանք
Մայիսի 5-ին՝ ժամը 15:00-ին, Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա ժողովրդական վարպետ, նկարչուհի Նելլի Ահարոնովայի «Ծաղկաբույլ» խորագրով 6-րդ անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը:
Արվեստասեր հանրությանը կներկայացվի Նելլի Ահարոնովայի ստեղծագործական վերջին տարիների ընթացքում կատարված 3D ձևաչափով 60 աշխատանք:
Նկարչուհու կտավները բազմիցս ցուցադրվել են Երևանում և Սան Ֆրանցիսկոյում: Նելլին իր իսկ գեղարվեստական նկարազարդումներով հեքիաթ-գրքերի հեղինակ է, թարգմանված մի քանի լեզուներով. ստեղծագործություններ, որոնք գտել են իրենց ընթերցողին ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 13-ը: