6755 դիտում
22:13 02-05-2017
«Ոչ մի սիրիացի գործարար որևէ խոչընդոտի չի հանդիպի Հայաստանում»․ Սուրեն Կարայան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը մայիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալին՝ քննարկելու Հայաստանի և Սիրիայի առևտրատնտեսական կապերը։
Իսսամ Նայալը նախարարին հայտնել է, որ Սիրիայի Առևտրի և էկոնոմիկայի նախարարությունը պատրաստել է արտահանվելիք ապրանքների ցանկ, որոնց պահանջարկը կարող է լինել Հայաստանում ևս։
Սուրեն Կարայանը նշել է, որ նախարարությունը կուսումնասիրի ցանկը և հավելել․ «Մենք հատուկ ուշադրության ենք արժանացնում Սիրիայի քաղաքացի այն գործարարներին, ովքեր բիզնես են ծավալում Հայաստանում։ Մենք պատրաստ ենք նրանց օժանդակություն ցուցաբերել։ Շնորհակալ ենք, որ նրանք այստեղ նոր գործարար մշակույթ են բերում»։
Նախարարը շեշտել է, թե մեծ հույս ունի, որ Սիրիայում տնտեսությունը շուտափույթ կվերականգնվի և աջակցության պատրաստակամություն հայտնել։
Նախարար Կարայանը հավելել է, որ սիրիական բիզնեսի համար Հայաստանը կարող է հարթակ հանդիսանալ՝ դեպի ԵԱՏՄ մուտք գործելու համար։ «Ոչ մի սիրիացի գործարար որևէ խոչընդոտի չի հանդիպի Հայաստանում» , -ասել է Սուրեն Կարայանը։
Իսսամ Նայալն ընդգծել է, որ տպավորված է Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականությամբ և այն հանգամանքով, որ Հայաստանը բաց է թե՛ Արևմուտքի և թե՛ Արևելքի համար։
Հավատարմատարը նախարարի հետ զրույցում նշել է, որ այս տարվա օգոստոսին, երկարատև դադարից հետո, տեղի է ունենալու Դամասկոսի միջազգային ցուցահանդեսը, իսկ սեպտեմբերին կկայանա «Սիրիայի վերակառուցում» համաժողովը, որի միջոցառումներին Իսսամ Նայալը հայկական կողմին հրավիրել է մասնակցություն ցուցաբարել:
Նախարարը և հավատարմատարը քննարկել են հայ գործարարների պատվիրակության հնարավոր այցը Սիրիա՝ վերջիններիս գործընկերներին հանդիպելու և փոխգործակցություն ծավելելու նպատակով։
«Հույս ունեմ, որ այս հանդիպումը մեր երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար ելակետ կլինի»,- նշել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալին հանդիպման ավարտին։
Նմանատիպ նյութեր
3213 դիտում
17:58 12-01-2017
2017թ. Հայաստանում տնտեսական աճի տեմպերը կպահպանվեն. Սուրեն Կարայան
3428 դիտում
19:55 26-01-2017
500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ ենք ակնկալում. Սուրեն Կարայան
3055 դիտում
19:17 23-02-2017
Տարեկան կտրվածքով առնվազն 20% արտահանման աճ կարձանագրենք. Սուրեն Կարայան
Այս բաժնից
1363 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
961 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար