Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Յուրի Խաչատուրովն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով` որոշում եմ.
Յուրի Խաչատուրովին ազատել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից»:
Հիշեցնենք, Յ. Խաչատուրովը 2017 թվականի մայիսի 2-ից պետք է ստանձնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը։