211652_close_icon
views-count92801 դիտում article-date 09:21 01-05-2017

Խոշոր ավտովթար Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ 32-ամյա վարորդը «յաշիկով» բախվել է հաստաբուն ծառին, հետո՝ էլեկտրասյանը, այնուհետև տապալել նրա վրա ամրացված արագաչափը, որն ամբողջովին կոտրվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, Երևան քաղաքի Խորենացի փողոցի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Էլիզբարյանը կորցրել է իր վարած Mercedes մակնիշի 15 RR 300 համարանիշի ավտոմեքենայի կառավարումը և նախ բախվել հաստաբուն ծառի, այնուհետև՝ էլեկտրասյանը՝ տապալելով նրան ամրացված մեկ այլ սյան վրայի արագաչափը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Էլիզբարյանը և նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 11 փողոցի բնակիչ՝ 20-ամյա Դավիթ Առաքելյանն ու 24-ամյա Հովհաննես Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Հրանտ Աբրահամյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարներըը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան: [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր