Սերխիո Ռամոս. Առայժմ ինձ չեմ տեսնում «Ռեալի» նախագահի պաշտոնում
«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոստովանել է, որ առայժմ շահագրգռված չէ ակումբի նախագահի պաշտոնով:
«Ապագայում մարզիչ լինելու մասին. առջևում դեռ շատ ժամանակ ունեմ, ես առայժմ ոչինչ չեմ որոշել, բայց դա տարբերակ է:
Մի քանի մրցաշրջան էլ կխաղամ և ես կցանկանայի կարիերաս ավարտել «Ռեալում»: Տեսնենք:
Ինչ վերաբերում է «Ռեալի» նախագահ դառնալուն: Երբեք մի ասա երբեք, սակայն առայժմ ինձ չեմ տեսնում այդ պաշտոնում», ասել է Ռամոսը: