2240 դիտում
15:49 05-06-2017
Հայկական գյուղմթերքը կհասնի էմիրաթական շուկա. Սուրեն Կարայանը և «Ջանֆիդա Ագրի Հոլդինգը» հուշագիր են կնքել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Ջանֆիդա Ագրի Հոլդինգ ՓԲԸ տնօրեն Նորայր Աղայանը հունիսի 5-ին հուշագիր են ստորագրել: Փաստաթղթի նպատակը Հայաստանում արտադրվող գյուղմթերքի և այլ արտադրատեսակների արտահանումը և իրացումն է Մերձավոր Արևելքի շուկաներում, ինչպես նաև «հայկական արտադրանք» ապրանքանիշի ներկայացումը և առաջմղումը:
Նախարար Կարայանը ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է, թե ինչ գործիքակազմով նախարարությունը կարող է աջակցել արտահանմանը:
«Արտահանումը կարելի է իրականացնել՝ օգտվելով պետության կողմից տրամադրվող արտահանման ապահովագրությունից, ինչպես նաև հնարավորություն կտանք այն ընկերություններին և ֆերմերներին, որոնք կմատակարարեն գյուղմթերքը, օգտվելու նախաարտահանման ապահովագրությունից»,- նշել է Սուրեն Կարայանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումներ անցկացնել լոգիստիկ-տրանսպորտային ընկերություններրի հետ, որոնք կարող են նվազագույն արժեքով փոխադրումներ իրականացնել դեպի Ծոցի երկրներ: Քննարկվել է նաև բեռնատար ինքնաթիռների միջոցով մթերքի փոխադրման հնարավորությունը: «Ջանֆիդա Ագրի Հոլդինգ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ ծրագրում են 2017 թվականին առնվազն 500-600 տոննա գյուղմթերք արտահանել Ծոցի երկրների շուկաներ:
«Ջանֆիդա Ագրի Հոլդինգ-ի տնօրեն Նորայր Աղայանը նշել է, որ տեղական որակյալ գյուղմթերքի համար լավ հնավարություններ կան՝ իրացվելու ԱՄԷ շուկայում:«Վստահ ենք, որ այս հուշագրով կարող ենք հասնել առկա խնդիրների ամբողջական լուծմանը՝ դրանով իսկ ապահովելով տեղական արտադրողի մուտքը դեպի նոր շուկա: Էմիրաթցի սպառողին հատկապես հետաքրքիր է ծնեբեկը, մրգերը՝ ծիրան, սալոր, դեղձ, կեռաս, ինչպես նաև բանջարեղենը՝ սեխ, ձմերուկ, քաղցր եգիպտացորեն: Մենք ունենք Էմիրություններ արտահանման փորձ, և այն կօգնի ապահովել իրենց չափանիշներին համապատասխանող որակյալ արտադրանքի իրացումը ԱՄԷ-ում և Ծոցի երկրներում»,- ասել է Նորայր Աղայանը:
Հանդիպման մասնակիցները անդրադարձել են նաև արտահանվող մթերքի փաթեթավորման խնդիրներին՝ դիտարկելով արաբական շուկայի պահանջներին համապատասխանող փաթեթավորման ապահովման տարբերակները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
3472 դիտում
15:46 27-04-2017
Նախարար Սուրեն Կարայանը և Լիբանանի պլանավորման պետական նախարարը համագործակցության հուշագիր են կնքել
6746 դիտում
15:01 19-05-2017
Սուրեն Կարայանը Սերժ Սարգսյանին զեկուցել է ոլորտի բարեփոխումների և իրականացվող ծրագրերի մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
2978 դիտում
15:22 11-09-2017
Սուրեն Կարայանը մասնակցել է Դիլիջանում կայացած «Մշակութային վերածնունդ» փառատոնին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
1477 դիտում
14:34 27-01-2025
Հայտնի են 2024-ի ՀՀ խոշոր հարկատուները
745 դիտում
14:21 27-01-2025
Անկարայում քննարկվել է ՀՀ-Թուրքիա կարգավորումը, սահմանային անցակետի բացումը
511 դիտում
13:57 27-01-2025
ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին