Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարությամբ է հանդես եկել Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձև ընդունելու կապակցությամբ, որում ասված է.
«Հայաստանը ողջունում է Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը։
Չեխիայի պատգամավորների պալատի բանաձևը՝ երկրի նախագահ Միլոշ Զեմանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունների հետ միասին, հանդիսանում են Չեխիայի Հանրապետության արժեքավոր ներդրումը ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»։