211652_close_icon

Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Բելգիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ

views-count2451 դիտում article-date 11:00 24-07-2015
ՀՀ արտգործնախարարի անդրադարձում ասված է. «Դեռ տասնյոթ տարի առաջ Բելգիայի Սենատը հատուկ բանաձևով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բելգիայի վարչապետը ս.թ. հունիսի 18-ին վերահաստատեց Հայոց ցեղասպանության միանշանակ ճանաչման վերաբերյալ կառավարության դիրքորոշումը։ Այսօր Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ամբողջացնում է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Ողջունելի է Բելգիայի Թագավորության օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության աներկբա ճանաչումը»: Հուլիսի 23-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում ընդունվեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Փաստաթղթին կողմ է քվեարկել Ներկայացուցիչների պալատի 124 անդամ, դեմ՝ ոչ ոք, իսկ 8 պատգամավոր՝ ձեռնպահ։

Նմանատիպ նյութեր