211652_close_icon

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Լատինամերիկյան խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ

views-count3880 դիտում article-date 22:20 01-08-2015
Հայաստանը ողջունում է Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների 23 օրենսդիր մարմիններ միավորող Լատինամերիկյան խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։ Ճանաչման գործընթացն անշրջելիորեն ընթանում է ինչպես պետական, հասարակական, այնպես էլ բազմակողմ մակարդակներով։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Լատինամերիկյան խորհրդարանի կողմից ընդունված այս բանաձևը համերաշխության և աջակցության ուղերձ է քաղաքակիրթ աշխարհին ժխտողականության դեմ պայքարում։ Վստահորեն կարելի է ասել, որ միջազգային նման հեղինակավոր կառույցի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման սկզբունքային դիրքորոշման արտահայտումը ծանրակշիռ ներդրում է ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում։

Նմանատիպ նյութեր