211652_close_icon
views-count3403 դիտում article-date 17:39 24-04-2015

Մենք չենք նահանջի. Քիմ Քարդաշյանի գրառումը՝ Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ

«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ես այնքան հպարտ եմ, որ այժմ կարող եմ ասել՝ ես եղել եմ Հայաստանում: Տեսել եմ այն հուշահամալիրը և մարդկանց, ովքեր փրկվել են և անչափ հպարտ եմ նրանով, թե որքան ուժեղ է հայ ազգը: Տխուր եմ, որ 100 տարի անց էլ դեռ ոչ բոլորն են ընդունում, որ 1,5 մլն մարդ է սպանվել, սակայն հպարտ՝ այն փաստով, որ փոփոխություն եմ տեսնում և ուրախ եմ, որ շատերը սկսել են ընդունել ցեղասպանությունը: Մենք չենք նահանջի, շատ շուտով մենք կճանաչվենք բոլորի կողմից»,-ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/KimKardashian/photos/a.189505740612.258658.114696805612/10155522192795613/?type=1&theater]էջում [/url]գրառել է ամերիկացի հայտնի հեռուստաաստղ, մեր հայրենակցուհի Քիմ Քարդաշյանը:

Նմանատիպ նյութեր