2475 դիտում
09:27 08-09-2016
Հայ մարզիկները Ղրղզստանում մասնակցել են մասռեսթլինգի աշխարհի առաջնությանը, այլ ոչ թե քոչվորների համշխարհային խաղերին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացրել էր, որ Հայաստանում ինչ-որ սպորտսմեններ, իրենց քոչվոր ազգի ներկայացուցիչ համարելով, որոշել են մասնակցել Ղրղզստանում սեպտեմբերի 3-ից 8-ն անցկացվող «Քոչվորների համաշխարհային երկրորդ խաղերին»։
Պարզվեց՝ Հայաստանը պաշտոնապես չի մասնակցում այդ խաղերին, քանի որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը մասնակիցներին «ինքնակոչ մարզիկներ» անվանեց։ Ինքնակոչները «Մասռեսթլիգի ֆեդերացիա» անվանումով ինչ-որ կազմակերպության ներկայացուցիչներ են։ Իսկ ամենաուշագրավն այն է, որ նշված ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հավաստիացրեց, թե իրենք Ղրղզստանում մասնակցել են մասռեսթլիգի աշխարհի առաջնությանը, այլ ոչ թե քոչվորների համշխարհային խաղերին, և տեղեկություններ կան, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը տեղյակ է եղել նրանց այցի մասին։ Արդյո՞ք այդպես է, թե՞ ոչ, կպարզվի մարզիկների՝ Հայաստան վերադառնալուց հետո։ Իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն, ինչպես միշտ, «ուղտի ականջում քնած է», քանի որ մեր հրապարակումից հետո միայն հանձնարարվեց մեր դեսպանատանը խոսել ղրղզական կողմի հետ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5493 դիտում
10:37 07-09-2016
Ովքե՞ր են Հայաստանի դրոշով մասնակցել Ղրղզստանում «Քոչվորների համաշխարհային խաղերին». «Ժողովուրդ»
2427 դիտում
20:05 07-09-2016
Հայաստանի Հանրապետությունը Քոչվորների համաշխարհային խաղերին պաշտոնապես ներկայացված չէ
Այս բաժնից
994 դիտում
08:24 14-11-2024
Ինչի՞ց են անհանգստացած ՀՖՖ-ում, արդյո՞ք ուժայինները կդիմեն սադրիչ գործողությունների․ «Փաստ»
667 դիտում
08:10 14-11-2024
Ինչպես է ՔՊ-ն լուծելու Գյումրիում ստեղծված ճգնաժամը․ «Ժողովուրդ»