Արցախցի մարզիկները մասնակցելու են Եվրոպայի «K-1» առաջնությանը
Ապրիլի 21-24-ը Լիտվիայի մայրաքաղաք Վիլնյուսում տեղի է ունենալու Եվրոպայի «K-1» մարզաձևի առաջնություն:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի մարտարվեստների ասոցիացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանը և նշել, որ Եվրոպայի «K-1» առաջնությանը մասնակցելու են նաև արցախցի մարզիկներ՝ Արման Գալստյանը 60 կգ քաշային կարգում և Անտոնիո Քոչարյանը՝ մինչև 54 կգ:
Գ. Աղաբալյանի խոսքով Եվրոպայի «K-1» մարզաձևի առաջնությանն արցախցի մարզիկները մասնակցում են 2014 թվականից:
[url=http://artsakhpress.am/arm/news/65171/arcakhci--marziknery--masnakcelu--en---evropayi-k-1--arajnutyany.html]Artsakhpress.am[/url]