ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով ոստիկանապետերի նշանակումներ են տեղի ունեցել
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Սուրիկ Ջանիկյանը ազատվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի պետի պաշտոնից:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ս. Ջանիկյանը նշանակվել է ոստիկանության Սևանի բաժնի պետ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանավ Վիգեն Աղեկյանը ազատվել է ոստիկանության Սևանի բաժնի պետի պաշտոնից:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության մայոր Ավետ Հովհաննիսայնը նշանակվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ: