9227 դիտում
10:16 12-06-2014
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով կադրային նշանակումներ են կատարվել
Երեկ՝ հունիսի 11-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Կարեն Նիկոլյանն իր դիմումի համաձայն ազատվել է ոստիկանության Գավառի բաժնի պետի պաշտոնից, ի դեպ ոստիկանությունը 2013-ին տարվա լավագույն ոստիկանության բաժին է ճանաչել Գավառի ոստիկանության բաժինը:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, ոստիկանության փոխգնդապետ Համլետ Ղամբարյանն ազատվել է ոստիկանության Մասիսի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնում:
Վ.Գասպարյանի մեկ այլ հրամանով Ռուբիկ Ներսիսյանը ազատվել է ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի Գլխավոր վարչության բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Մասիսի բաժնի պետ:
SHAMSHYN.com-ի տեղեկություններով ՀՀ ոստիկանապետին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ Սամվել Տոնոյանը:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նորայր Մուրադխանյանը:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Միշա Սարդարյանը ազատվել է ոստիկանության շտապի պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ:
Նմանատիպ նյութեր
82425 դիտում
12:29 14-08-2020
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամաններով կադրային նշանակումներ են կատարվել ոստիկանության մի քանի պաշտոններում
65798 դիտում
17:13 21-04-2017
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով ոստիկանապետերի նշանակումներ են տեղի ունեցել