Ադրբեջանական կողմը կրկին կրակոցներ է արձակել Բաղանիսի ուղղությամբ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ արդեն մի քանի ժամ է՝ ադրբեջանական կողմը Տավուշի մարզի Բաղանիսի ուղղությամբ ինտենսիվ կրակոցներ է արձակում՝ հիմնականում հողատարածքների ուղղությամբ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի թղթակցի հետ զրույցում Նոյեմբերյանի համայնքապետարանի Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ ինքը այս պահին գտնվում է գյուղում:
«Գյուղում իրավիճակը հանգիստ է: Ճիշտ է՝ կրակոցներ եղել են պոստերում, բայց դրանք հաճախակի են լինում և այլևս այդքան էլ չեն անհանգստացնում տեղի բնակիչներին: Ինչ վերաբերում է գյուղի հողատարածքների ուղղությամբ կրակոցներին՝ նման տեղեկություններ չկան»:
[b] Նոյեմբերյանի համայնքապետարանի Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյան[/b]
[img]http://shamshyan.com/ups/images/0935772001492702382975142.jpg[/img]