211652_close_icon
views-count43306 դիտում article-date 12:38 26-02-2017

Ադրբեջանական մարտական հենակետերից Բաղանիսի ուղղությամբ կրակոցներ արձակելու հետևանքով սատկել են խոշոր եղջերավոր անասուններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 25-ին, ադրբեջանական մարտական հենակետերից Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ արձակված արկերի հետևաքով գյուղացիները կրել են խոշոր վնասներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի «Գադուկի Դոշ» հանդամասի ուղղությամբ կրակոցների հետևանքով սատկել են նույն գյուղի բնակիչ, 62-ամյա Անուշավան Ավագյանին պատկանող 2 գլուխ խոշոր եղջերավոր անասունները: Դրա պատճառով Ա. Ավագյանը կրել է 800 հազար դրամի վնաս: Նույն օրը կրակոցերի հետևանքով նույն հանդամասում սատկել են նաև նույն գյուղի բնակիչ, 85-ամյա Արտեմ Ղուզանյանին պատկանող 1 գլուխ խոշոր եղջերավոր անասունը: Այս դեպքում Ա. Ղուզանյանը կրել է 600 հազար դրամի վնաս: Նշված փաստերով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Մամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու նպատակով ազգային ատելության շարժառիթով հատկանիշներով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր