211652_close_icon
views-count4022 դիտում article-date 13:22 06-03-2022

Առավոտյան ադրբեջանական կողմը Խրամորթում ինտենսիվ կրակոցներ է արձակել հայկական կողմի ուղղությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար սադրիչ ու լարվածություն առաջացնող գործողություններ են իրականացնում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքին հարակից դիրքերում։  Այս մասին ասված է Արցախի Դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

«Հնարավոր միջոցներով փորձ է արվում խաթարել գյուղի բնականոն կյանքը, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը, գյուղական առօրյայի կազմակերպմանը։

Ռազմական ուժի կիրառման սպառնալիքին հոգեբանական ճնշման տեղեկատվական գրոհն ու բարձրախոսներով տարբեր բնույթի հայտարարությունների տարածման տարբերակն հավելելուց հետո այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին դիմել է սադրանքի՝ հայկական կողմի ուղղությամբ արձակելով ինտենսիվ կրակոցներ։ Ռուս խաղաղապահ ուժերի օպերատիվ արձագանքի շնորհիվ իրավիճակը հանդարտվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դատախազությունը հրապարաել է նաև տեսանյութեր:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր