6219 դիտում
16:33 20-04-2017
ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել «ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով. ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել «ՍԱՍ-ԳՐՈՒՊ»-ի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի վերաբերյալ ձայնագրության վերաբերյալ։ Նրանում, մասնավորապես, ասվում է.
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «Չորրորդ իշխանություն» թերթի հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով:
Այսպես, հիշյալ թերթի՝ 13.04.2017թ.-ի՝ «Կգնաք Փարիզ, փող կտանք, ընտրողներին էլ կտանք, չէ՝ կտուգանենք ու հինգ անգամ ավելի վատ կվերաբերվենք» վերտառությամբ հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերը տեղեկություններ են պարունակում այն մասին, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ ազգային ժողովի ընտրություններից առաջ` «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, չպարզված անձն իր ներկայացրած պատգամավորության թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար հանդիպմանը ներկա մի շարք քաղաքացիների խոստացել է դրամ և այլ առավելություններ:
Ընտրողներին դրամ և այլ առավելություններ խոստանալու` վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/13/1064370/]հայտնել [/url]էինք, որ «Հայաստան 24»-ի ձեռքի տակ էր հայտնվել ձայնագրություն, որտեղ մանրամասներ կային, թե ինչպես է գործել ՀՀԿ-ի տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ). «Եթե դուք էդ ձևի եք մոտենում, մենք էլ էն մարդկանց կընդունենք աշխատանքի, ովքեր մեզ կօգնեն, էս 0-ն որ գրած ա, մի կարծի, որ տենց անցավ գնաց… »: «Խի՞ չես բերել ձայն, չե՞ս ուզում, հա՞՞՞՞՞… », «Էդ քո կարծիքով որ շլյապա ես դրել, պետք ա չտենանք, հա՞, որ 0 ձայն ես բերել, խի՞ չես բերել ձայն…», «Վալոդյա, ասա, խի՞ ձայն չես բերում, ընչի՞ չես ընգերոջդ ձայնը բերում», «էն մարդը, որ 0 ա իրա դիմաց, մենք դիտարկելու ենք, որ ինքը մեզ դեմ ա, ոչ թե` չի օգնում, այլ դեմ ա…», «էս ցուցակի արդյունքներով էլ մենք վերաբերվելու ենք ձեզ, էս թվերը չեն կորելու, մեր առաջ ա լինելու»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10169 դիտում
21:12 19-04-2017
Աղմկահարույց «ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրության փաստով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ
66131 դիտում
22:00 13-04-2017
«ՍԱ՞Ս»-ն է, որ պետք է գեղեցկացնի Ազգային ժողովը.. դուք բոլորդ ՍԱՍ եք. ՍԱՍ-ի Արտակի «գաստրոլները». ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Այս բաժնից
841 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
442 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
595 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ