Աղմկահարույց «ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրության փաստով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ «Hayastan 24» կայքում ապրիլի 14-ին հրապարակված ենթադրաբար «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանում առկա հանգամանքները ստուգելու նպատակով:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
ՀՔԾ-ից հայտնում են, որ հրապարակված ձայնագրության փաստի առթիվ Հատուկ Քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/04/13/1064370/]Ավելի վաղ[/url] [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հայտնել էր, որ «Hayastan 24» կայքը հրապարակել է «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը: Դրանում վարողը աշխատակիցներին պարտադրում է ձայներ բերել ՀՀԿ տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին՝ խոստանալով, որ շատ ձայներ բերողները կպարգեւատրվեն, իսկ չբերողները ընդհուպ կհեռացվեն աշխատանքից:
Ըստ մամուլի տեղեկությունների՝ վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը: